Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ենթարկվելու բանաձևը

Ենթարկվելու բանաձևը
26.10.2023 | 07:33

Նոր էլիտա ձևավորելու համար պետք է անտեսել եղածը և օգնել իրար ներքևում՝ «Չունենք, չկան դրանք» բանաձևով։ Միևնույն է, իրենց արդյունքը զրոյական է։

Հայկական սանդուղքներով բարձրացողների ուղեղում դրված է կաբալիստական, միայն ավելի հաջողակի հետ շփվելու, ենթարկվելու բանաձևը, որը չի թողնում էլիտան գոնե 50%-ով փոխել։

Ես առաջարկել եմ և շարժվում եմ այլ բանաձևով ՝ օգնել նպատակասլաց ու սկզբունքային հայերին, ոչ հարմարվողական, դոնդողանման մասսային։

Դժվար է, բայց աճող գաղափար է:

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ